Հրդեհ Գյուլագարակ գյուղում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղում գործող ռեզորթի քոթեջներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քոթեջներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։48-ին: Այրվել են տանիքի (մոտ 156 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 78 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել