Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է 45-ամյա բնակչի դին

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11։00-ին: Մասամբ այրվել և ջերմահարվել է հյուրասենյակի գույքը. հյուրասենյակում հայտնաբերվել է Մ. Ա.-ի (ծնված 1978 թ․) դին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել