Տիգրան Ավինյանը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի առթիվ նրան պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել