Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Mitsubishi (վարորդ՝ Ա․ Հ․) և Kia (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենանները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 1971 թ.) և Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է․ Մ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

