Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք. եղանակն՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին` նաև մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Դեկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 28-33 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։

«Այսօր ցերեկն ու առաջիկա գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում` քամու ուժգնացում 28-33 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում այսօր ցերեկն ու առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Այսօր սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել