Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը։ Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններ են կատարվել նաև Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի վճարներում։
Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`
1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 300 դրամ (նախկինում 200 դրամ).
2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 2.500 դրամ` (նախկինում 500 դրամ) միանվագ վճարելու դեպքում.
3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 20.000 դրամ (նախկինում՝ 15․000 դրամ)(աբոնեմենտ).
4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 15.000 դրամ (նախկինում՝ 10․000 դրամ) (աբոնեմենտ).
5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 25.000 դրամ (նախկինում՝ 20․000 դրամ) (աբոնեմենտ):