Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորել է էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին էներգետիկի օրվա կապակցությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Էներգետիկայի ոլորտի հարգարժան աշխատակիցներ, կրթության և գիտության ոլորտի սիրելի մասնագետներ, էներգետիկայի ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող տեղական կառույցների հարգելի ներկայացուցիչներ առանձնակի ջերմությամբ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր ավանդը՝ ՀՀ Էներգետիկ անվտագության ապահովման և առաջ եկող բնահպանական խնդիրների լուծման գործում:
Աշխարհի գլոբալ տաքացումը, կլիմայի փոփոխությունը և դրանով պայմանավորված նոր մարտահրավերները ստիպում են մեզ վերաիմաստավորելու մեր դերը մասնագիտական կյանքում: Մարտահրավերներին դիմագրավելու նպատակով չափազանց կարևոր է էներգետիկ համայնքի առավել ակտիվ երկխոսությունը ուղղված՝ կրթական բարեփոխումներից մինչև նոր տեխնոլոգիական լուծումներ, ոլորտը կարգավորող օրնեսդրական բարեփոխումներից միչև կանաչ ու կայուն քաղաքականությունների մշակում:
Մրցունակ և գիտակից մասնագետներ պատրաստելու նպատակով մենք շարունակում ենք իրականացնել նորարար ծրագրեր տեղական և միջազգային կառույցների հետ համատեղ, դրանցից են՝
Համալսարանի մասնաշենքերի տանիքներում մեր մասնագետների կողմից նախագծվող ու կառուցվող արևային ֆոտոէլեկտրական կայանները, որն իրականացվում է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի և Թիմ սիսթեմսի աջակցությամբ,
Նոր բազմատար լաբորատորիայի հիմնումը, էներգետիկ համակարգերի թվային կառավարման, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելավորման (AEX սիմուլյատորի), էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ պլանավորման TIMES-Հայաստան մոդելի և այլ համապատասխան ծրագրերի միջոցով ուսանողների ուսուցումը և մասնագետների վերապատրաստումը ապահովելու նպատակով, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ,
Էներգետիկ աուդիտի կրթական չափորոշիչների մշակման և մասնագետների լիցենզավորման ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ,
Միջուկային էներգետիկայի կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրը, որը լիցենզավորված է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության Միջուկային էներգետիկայի կառավարման ակադեմիայի կողմից,
Արդյունաբերական ասպիրանտուրայի ծրագիր Ատոմային էներգետիկայի ոլորտում, որն իրականացվում է Հայկական Ատոմային էլեկտրակայանի հետ համատեղ:
Նմանօրինակ ծրագրերի և համատեղ աշխատանքի արդյունքում վստահ եմ, որ ոլորոտւմ գրանցելու ենք տեսանելի հաջողություններ:
Կրկին անգամ շնորհավորելով մաղթում եմ Ձեզ՝ ուժ ու կորով»,- գրել է նա: