Տեղի ունեցավ ԻՀԱ խորհրդի 2023 թվականի ամփոփիչ նիստը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդն ամփոփեց 2023 թվականը դեկտեմբերի 22-ին կայացած խորհրդի նիստով, որը նախագահում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։

Նիստը մեկնարկեց օրակարգի ներկայացմամբ, որը պարունակում էր ԻՀԱ-ի կողմից 2023 թվականին իրականացված գործողությունների ամփոփումն ու ԻՀԱ նոր ռազմավարական պլանի ներկայացումը։

ԻՀԱ խորհրդի նիստի ընթացքում ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը անդամներին ներկայացրեց կազմակերպության կողմից 2023թ.-ին իրականացված միջոցառումները, ծրագրերը և դրանց շրջանակներում կատարված գործողությունները։ Նա անդրադարձ կատարեց դեկտեմբերի 8-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը և դեկտեմբերի 19-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կայացած ղեկավար կոմիտեի նիստին։

Նիստի երկրորդ մասում անդամներն ունեցան բազմաբովանդակ քննարկում ԻՀԱ նոր մշակված ռազմավարական պլանի շուրջ և քննարկման արդյունքում հաստատվեց ԻՀԱ 2024-2027 թվականների ռազմավարական պլանը։

Նիստի ավարտին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը շնորհակալագրեր հանձնեց ԻՀԱ խորհրդի անդամներ Արփինե Եղիկյանին, Մարատ Ատովմյանին, Կարեն Քոչարյանին` Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել