ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (բուք է) կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել