Թոռնուհու տարիքի երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կատարել. մեղադրյալը կալանքի տակ է

Արմավիրի մարզում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար տվյալ անձի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի  խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2023թ․ հունիսին գործն ուղարկվել է դատարան։ Անձն այդ ժամանակ գտնվել է կալանքի տակ։ Ընդ որում՝ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է երեխայի մայրը»,-հայտնել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքը տեսանյութ էր տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Այդ նյութից ակնհայտ է, որ ոմն Աբո իր թոռնուհու տարիքի երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել