Ելնելով հանրային հետաքրքրությունից՝ ուզում եմ ներկայացնել մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների հետ կապված առանձին բաղադրիչների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«1. 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Համայնքն երկարաժամկետ օգտագործման համար ձեռք է բերել թվով 40 բարձր որակի տնակ-տաղավար, բացի այդ որոշակի քանակով վերականգնել ենք նախորդ տարվանից մնացած տնակ-տաղավարները, որոնք անվճար հիմունքներով տրամադրվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այգու շատրվանների վրա տեղադրվել են ամանորյա դեկորացիաներով լուսավորված երկու փակ ծածկով և մեկ բացօթյա հարթակներ, որոնք նախատեսված են տոնավաճառից գնված սնունդն ու ըմպելիքները վայելելու և հաճելի ժամանցի համար։ Այս ամենը նույնպես ձեռք է բերվել նաև հաջորդ տարիներին օգտագործելու համար: Վերականգնվել են նախորդ տարվանից մնացած թեմատիկ մի շարք դեկորացիաներ, ինչպես նաև այգու սկզբնամասում տեղադրվել է ամանորյա տոնավաճառի մուտքն ազդարարող դեկորատիվ կամար: Ամանորյա տրամադրությունը ընդգծելու համար, այգու ծառերը զարդարվել են ամանորյա լույսերով։ Տոնավաճառի տարածքում քաղաքացիների համար անվճար հիմունքներով գործում են երկու տեսակի մանկական կարուսելներ: Նշված տարածքներում սանմաքարումը, անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը իրակացնելու է նաև կապալառու կազմակերպության կողմից: Հարկ է նշել նաև, որ մեր քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվել են որոշակի պահանջներ, որոնց տնտեսվարողները պետք է հետևեն։ Ուստի տնտեսվարողների ներգրավումը, վերոնշյալ կանոններին նրանց ծանոթացնելը, դրանց պահպանմանը հետևելը և ամանորյա տոնավաճառի հետ կապված այս կազմակերպչական հարցերի ապահովման պարտականությունը նույնպես պատվիրակվել է կապալառու կազմակերպությանը։ Նշված աշխատանքների համար սակայան առանձին վճարում համայնքային բյուջեից չի կատարվել, այն տրամաբանությամբ, որ կապալառու կազմակերպությունը կստանա տնակ տաղավարների վարձակալության վճարը, որի համարա սահմանվել է վերին շեմ։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 226,5 մլն. դրամ:
2. ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 19-ին հանդիսավորությամբ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես գիտեք այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 ամյակը, այդ համատեքստում Հանրապետության հրապարակն ամբողջությամբ լցված էր խաչատրյանական շնչով ու դասական երաժշտության երանգներով։
Լույսերի վառումը տեղի է ունեցել Խաչատրյանի “Դիմակահանդես” ստեղծագործության հնչյունների ներքո, հնչել են մաեստրոյի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Ընդհանուր միջոցառման համատեքստում հանդիսությանը մասնակցել են «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները: Բեմում կենդանի կատարումներով հանդես են եկել նաև Արամ MP3 և Սրբուկը: Տոնածառի լույսերի վառումը ուղեկցվել է շքեղ հրավառությամբ:
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 89 մլն. դրամ:
3․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆԻ ԶԱՐԴԱՐՈՒՄ
Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին և ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ և նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։
Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն. դրամ:
4. 2750 ԱՄՅԱԿԻ ԱՅԳՈՒՄ 7 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Համերգային ծրագրերը, որպես ամանորյա տոնավաճառի անբաժանելի մաս արդեն ավանդույթ են դարձել։ Այս տարի նույնպես, Երևանի 2750 ամյակի այգում ելույթ կունենան Սրբուկը, Jazz for the Kids-ը, Kami Friends Project-ը, Լավ Էլի բենդը և այլոք։
Վերը թվարկված միջոցառումների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 25 մլն դրամ։
Այսպիսով՝ մայրաքաղաքում ամանորյա նշված միջոցառումների համար ծախսվել է 419.5 մլն դրամ, որից հարկերը՝ 58. 770 000 դրամ»,- գրել է նա: