Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: