ՌԴ դեսպանատունը ՀՌՀ որոշումը զիջում է որակել հայ-ռուսական հարաբերությունների խզման օգտին խոսողների համար

Հայաստաում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցնելու վերաբերյալ ՀՌՀ որոշման մասին։

«Ցավում ենք, որ հանրապետական կարգավորող մարմնի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Նկատեցինք նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական ԶԼՄ-ի մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կառուցողական խորհրդակցություններ են կայացել, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։

Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձրաձայն են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նշենք, որ ՀՌՀ-ը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից: Մեկ այլ որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է 500 հազար դրամով։

«Առաջին որոշումն ընդունվել է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի հետ կապված, որտեղ հեղինակն իբր «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի»։

Երկրորդ որոշումը վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հաղորդմանը, որտեղ իբր «հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում»»,-հայտնել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել