«Մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության որոշմամբ զոհված զինծառայողների ընտանիքում ծնված երեխային դայակի ծառայություն կտրամադրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ծրագրի շրջանակներում դայակ կարող են համարվել նաև օրինակ՝ երեխայի տատիկը կամ որևէ հարազատ։

«Առնվազն այս դեպքում մենք կարող ենք բացառություն անել։ Ի վերջո՝ մեր շահառուն ծնված երեխան է։ Ինչքան լավ պահեն այդ երեխային, այդքան մեզ համար ավելի լավ։ Մենք ուզում ենք երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել և եթե հանգամանք այնպիսին է, որ պետք է երեխայի հարազատներից մեկն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ այդտեղ։ Այս ծրագրով ուզում ենք ինչ-որ գործազուրկ դայակների աշխատանքի տեղավորե՞լ, դա՞ է մեչ խնդիրը։ Մեր խնդիրն այն է, որ երեխան հնարավորինս լավ ծառաություն ստանա»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ այս դեպքում պետք է բացառություն անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել