ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Ամփոփվել են կուսակցության 3-րդ քաղաքական ժողովի արդյունքները։
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը և Արտուշ Եղիազարյանը հեռացվել են կուսակցությունից»։