Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը։
Անոնսում Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։
«Այսինքն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»,- արձագանքել է ՀՀ վարչապետը: