Ադրբեջանում կատարված նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «Ռազմական զինտեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկություն տարածողներին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում», բացի այդ՝ «կայքերին արգելվում է տեղեկատվություն տարածել անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժի մասին»։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Ադրբեջանը չգիտի էլ ինչ անի, որ ցույց տա՝ հայերի ու Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի չի պատրաստվում, ճիշտ հակառակը, անում է քայլեր, որոնք սովորաբար արվում են ռազմական գործողությունների գնալուց առաջ»,-նշել է նա։