Չինաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 126-ի։ Շուրջ 700 մարդ վիրավոր է։ Հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը (-13˚C)՝ զոհերի թիվը կարող է աճել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հայտնում է, որ սա Չինաստանում տեղի ունեցած ամենամահաբեր երկրաշարժն է վերջին 13 տարվա ընթացքում։
Երկրաշարժի հետևանքով ավելի քան 5000 շենք է վնասվել, խափանվել են ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը՝ խոչընդոտելով որոնողափրկարարական աշխատանքներին։