«Վերջին ժամանակաշրջանում քննարկվող կարևոր թեման կլիմայի փոփոխությունն է, գլոբալ տաքացումը և վերականգնվող էներգիան։ 2023 թվականը ռեկորդային է եղել ջերմաստիճանի առումով։ Վերջին մի քանի հարյուր հազար տարվա ընթացքում ամենատաք տարին է եղել, որը ուրախացնող չէ բոլորովին։ Այդ ենթատեքստում պետք է հասկանանք Հայաստանի դերը․ ի՞նչ կարող է տալ և ստանալ ՀՀ-ն այդ գործընթացում»,-այս մասին ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվության և TCFD ուղեցույցով առաջին հետազոտության ներկայացման առիթով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի դերը կարող է շատ կարևոր դառնալ, սակայն չեն տեսնում զարգացումներ այս ուղղությամբ։ Ըստ նրա՝ ԶՊՄԿ-ն ՀՀ-ում գործող միակ խոշոր հանքարդյունաբերական հիմնարկ է, և կոմբինատի ներուժը բավարար չէ այդ կարևորագույն դերը ստանձնելու համար։
«Գոհացնող չէ, որ մենք չենք տեսնում ԶՊՄԿ-ին հավասարազոր հիմնարկներ։ Միայն «Լիդիան»-ը կարող է դառնալ նման թեկնածու։ ՀՀ-ի դերն ավելացնելու համար պետք է դառնալ ավելի գրավիչ, որակյալ՝ ներդրողների համար։ Գրավիչ լինելու համար ոչ միայն երկրաբանական օժտվածությունն է կարևոր, այլ նաև բիզնես, ներդրումնային մթնոլորտը»,-նշեց Վարդան Ջհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։