Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին «Մերսեդես Բենց V-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային: Այդ ընթացքում մեքենայի հետնամասում գործ անող «Իվեկոյի» 37-ամյա վարորդ Գոռ Ստեփանյանը, մնալով երկու մեքենաների արանքում, մահացել է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: