Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ  համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։

«Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանասական կազմակերպությունների անունից։

Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին՝
https://moj.am/storage/uploads/2020Phishing.pdf»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել