«Արդեն 2-րդ տարին է, որ մենք կայուն զարգացման վերաբերյալ զեկույց ենք հրապարակում։ Մեր թիմի հետևողականությունը հավաստումն է այն բանի, որ մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ստանդարտներին»,-այս մասին հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ կոմբինատի կայուն զարգացման հաշվետվության և TCFD ուղեցույցով առաջին հետազոտության ներկայացման առիթով աշխատաժողովի ժամանակ։
Նա նշեց, որ սա գիտակցված և ամուր որոշում է ԶՊՄԿ-ի համար։ Համոզված են, որ հետաքրքրված բոլոր կողմերի հետ փոխադարձ համագործակցության և ՀՀ-ի տնտեսության առաջընթացի մեջ ներդրումների համար կարևոր է կոմբինատի պատասխանատու մոտեցումը իր գործունեության բոլոր ոլորտներում։
«Այս տարի ես առանձնահատուկ հպարտ եմ, որ մենք ոչ միայն կայուն զարգացման վերաբերյալ զեկույց ենք հրապարակում, այլ նաև արդյունաբերության ոլորտում TCFD ուղեցույցով առաջին հետազոտությունն ենք իրականացրել՝ ֆինանսական տեղեկության բացահայտման աշխատանքային խմբի առաջարկությամբ, որը կապված է կլիմայի փոփոխության հետ։ Դա նշանակում է, որ մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադրված են տարեցտարի չափել և նպատակներ սահմանել մեր ածխածնի հետքը նվազեցնելու ուղղությամբ»,-նշեց Ռոման Խուդոլին։
Ածխածնի հետքը էկոլոգիական հետքի, իսկ ավելի ընդգրկուն՝ կյանքի ցիկլի գնահատման (LCA) ենթահասկացությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։