Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ։
Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 51 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների համար կազմում է 30.600.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: