Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 2 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ Այս մասին հայտնում են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենից։
«Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝
Դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից։
Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: