Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ Հրազդանի կիճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը Երևան քաղաքի բնակիչների շրջանում խթանելու նպատակով կուսումնասիրվի շաբաթ և կիրակի օրերին Հրազդանի կիճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորությունը՝ առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը։
«Տվյալ հատվածում ճանապարհային երթևեկության կազմակերպումը վերականգնված է հետևյալ կերպ՝ երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին 06։00-ից 23։00-ն»,-զեկուցվեց քաղաքապետին։
Մանրամասները՝ տեսանյութում։