Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, դեկտեմբերի 17-ի ժամը 16։35-ի դրությամբ, ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով: