Իջևան-Դիլիջան երթուղայինը բախվել է «Վազ 21–06»-ին և կողաշրջվել . կա 15 վիրավոր

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 17-ին, ժամը 11:57-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ն տեղի է ունեցել ՃՏՊ՝ երթուղային տաքսին կողաշրջվել է. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան (Մ-4) ավտոճանապարհի 130-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1964 թ.) և Երևան-Իջևան երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս կողաշրջվել է. կան տուժածներ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 14 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել