Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը․ ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։
Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»,-գրել է նա։