«Հյուսիս-հարավի» կառուցման ընթացքում Ագարակում պեղել են վաղ միջնադարյան համալիր

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում Սյունիքի մարզում հայտնաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշվում է, որ այն պահպանելու նպատակով փոխվել է ճանապարհի կառուցման ծրագիրը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագրով։

«Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է «Հյուսիս-հարավը», դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ «Հյուսիս-հարավ» ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում»,– ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել