Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»,- գրել է նա։