Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բեռնատար է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 16-ին, ժամը 19:35-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել