Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, համապարփակ և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Գրում է ադրբեանական АРА գործակալությունը։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող ջանքերին և ցանկանում է, որ հնարավորինս շուտ դրական արդյունք լինի։
«Մենք ուրախ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»,-ասել է նա։