Լևոն Քոչարյանն այցելել է Էջմիածին, հանդիպել՝ բնակիչներին

Այսօր հանդիպում ունեցա «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Խոսել ենք երկրում առկա սոցիալական, իրավական և անվտանգային խնդիրների մասին, արծարծվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվել են պայքարի նոր մեթոդներին, սխալների շտկմանը և այլն: Կարծում եմ, որ այսպիսի շփումները առաջնահերթային նշանակություն ունեն, քանի որ նման հանդիպումների ընթացքում է հնարավոր լինում «առաջին ձեռքից» իմանալ մարդկանց խնդիրների, պահանջների և սպասելիքների մասին: Առաջիկայում նման ֆորմատով հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել