Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել  ծայրահեղ ծանր վիճակում․ ԲԿ-ից պարզաբանում են

Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է «Նաիրի» ԲԿ-ի խոսնակ Աննա Ղազարյանը:

Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ` դեկտեմբերի 15-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել