Հրդեհի հետևանքով այրվել են ավտոպահեստամասեր, մոտ 1200 հակ անասնակեր, մոտ 2 տոննա ցորեն, անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 02:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ), որից մոտ 50 քմ-ն օգտագործվում է որպես ավտոտնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակած մոտ 1200 հակ անասնակեր, անասնագոմում՝ ցորեն (մոտ 2 տոննա), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել