Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթեւեկության համար։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Պատճառվող անհարմարության համար հայցում են երթեւեկության մասնակիցների ներողամտությունը։