Goldman Sachs-ի նախկին տնօրեն Ռաջաթ Գուպտայի մեղավոր ճանաչելը կհանգեցնի այն բանին, որ մեղադրողները կձգտեն էլ ավելի ագրեսիվորեն ֆինանսական հանացագործության մեղադրանքով պատիժ պահանջել, ասել են դատապաշտպանները։
Գուպտան մեղավոր է ճանաչվել բարձր ռիսկայնություն ունեցող արժեթղթերի առևտրով զբաղվող կոռումպացված կազմակերպության ղեկավարին գաղտնի տեղեկություններ տրամադրելու մեջ։ Այս մեղադրանքը լայնածավալ հետաքննության շրջանակներում ամենանշանակալին է, և շատերն ասում են, որ քննիչները կքաջալերվեն արդյունքներով, հայտնում է Գլոբալ Լիգըլ Փոսթը:
Պրն․ Գուպտայի պաշտպան, Նյու Յորքի «Կրամեր Լևին Նաֆթալիս և Ֆրենկել» իրավաբանական ընկերության իրավաբան Գարի Նաֆթալիսը, ասել է, որ ինքը հիասթափված է մեղավոր ճանաչող դատավճռից։ Ըստ նրա, իրենք համոզված են, որ այդ գործի փաստերը ապացուցում են պարոն Գուպտայի անմեղ լինելը, քանի որ վերջինս միշտ գործել է ազնվորեն և բարեխղճորեն։
The Wall Street Journal-ի հաղորդմամբ պրն. Գուպտան 2009 թվականից ի վեր արդեն 62-րդ անձն է, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից մեղադրվում է գաղտնի տեղեկությունների տրամադրման մեջ։
Ըստ թերթի հավաստի աղբյուրների Նյու Յորքի իշխանությունները հաղորդել են, որ իրենք պատրաստվում են գործեր հարուցել 120 այլ անձանց նկատմամբ, ովքեր խախտել են գաղտնի տեղեկություններ չտրամադրելու արգելքը։