Առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է․ Արտակ Բեգլարյան

Ամեն դեպքում, լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է։

Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։
Կարծում եմ՝ 20-ն Արցախից է։

Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել