Երևանի քաղաքապետարանը Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել՝ կերպարի համապատասխանության դիտումներին:

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը, ժամը 17:00-ն զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել