Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց․ Երևանի քաղաքապետարան

Հաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին՝ երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների:

Հարկ է նշել, որ դրանց տեղերն այլևս սպառված են։

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված, ի դեպ, տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011 514212 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել