ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը:

Ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արձանագրում են տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը տարածաշրջանային կայունության անվտանգության և ընդհանրապես խաղաղության հաստատման բերումով։ Մեր համոզմունքն այն է, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունը և առկայությունն է, իսկ այդ կապերը չեն կարող լինել առանց տրանսորտային կոմունիկացիաների։ Այս է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայի մեր մոտեցումներն ամբողջացրել ենք խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, որն ըստ էության՝ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է և որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ։ Դուք երևի տեղյակ եք, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են և այսօր մենք շատ ենք խոսում և քննարկում տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու հնարավորության մասին։ Այս հեղինակավոր լսարանում շատ կարևոր եմ համարում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը շատ գործուն և կոնկրետ քայլեր իրականացնել մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով, առաջինը՝ հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Տավուշի մարզի հետ և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում, կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես՝ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև յուսիսային ուղղով և այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես և այսօր նույնպես արտահայտում ենք։ Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներն, որը կարող է ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով։ Մենք նույն պատրաստակամությունը ցուցաբերում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները, նախկինում գոյություն ունեցած, վերակառուցելու և վերաբացելու առումով, որը կարծում ենք էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանարպես, միջազգային, տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի, քաղաքական կապերի և ընդհանրապես գլոբալ անվտանգության հարցերի վրա։ Բոլոր ենթակառուցվածքները , ներառյալ՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ Հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաների սահմանային հսկողությունը, մաքսային հսկողություն և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը։ Այս խնդրի լուծման համար, ներառյալ անվտանգությունը ապահովելու համար վերջերս Հայաստանի կառավարության որոշմամբ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է։ Բոլոր ենթակառուցվածները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցությունների համար։ Երկրները ենթակառուցվածներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել