Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու հնարավորությունների դուռ է բացվել։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը հավատարիմ կմնա ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ համագործակցության դիրքորոշմանը», – ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է Գյուլերը խորհրդարանում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանի հետ պատերազմ չի ուզում, և այդ առումով պետք է երաշխիքներ լինեն: