Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, տարածաշրջանի վերջին զարգացումները

Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, տարածաշրջանի վերջին զարգացումները:

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից․

«Ս․թ․ դեկտեմբերի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավ-կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։

Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել