Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղի բենզալցակայանի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Iveco» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ. Ա.) դուրս են բերել արգելափակումից: