ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են KIA (վարորդ՝ Տ. Խ., ծնված 1966 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Հ.-ն (ծնված 1997 թ.), Մ. Գ.-ն (ծնված 2005 թ.), KIA մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Խ.-ն, ուղևորներ Կ. Խ.-ն (ծնված 1986 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1981 թ.) և Ա. Բ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն. Տ. Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Կ. Խ.-ինը՝ միջին ծանրության, մյուս տուժածներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշարկների վրա: