Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել և մոտ է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին:
Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել, որ հայ ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:
Օսկանյանը նշում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:
Մանրամասները՝ տեսանյութում։