ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.

1. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպված «Քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» խորագրով 4-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 11-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը (բացառությամբ՝ Տարոն Մարգարյանի) կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:  Տ. Մարգարյանը մյուս ծախսերը հոգում է սեփական միջոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել