Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն և անձրև է տեղում

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի, Հրազդանի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Վայքի տարածաշրջաններում անձրև է տեղում, իսկ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել