2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 0.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2023թ. նոյեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.0% հավելաճ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 7.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 18.5% նվազում:
2023թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 402.5 դրամ, ինչը 1.8%-ով գերազանցել է 2022թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշը (395.4 դրամ):