2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.2%-ով, իսկ 2023թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.9%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով:
2023թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.7% գնաճ:
2023թ. նոյեմբերին 2022թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 10.8% գնաճ և դիզելային վառելիքի 6.2% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 24.9% և 1.1%-ով: